Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Ընդհատված թռիչք. Սև ծովի 15-ամյա ողբերգությունը

Ընդհատված թռիչք. Սև ծովի 15-ամյա ողբերգությունը

2006 թ. Մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր RNV967 չվերթի Երևան-Սոչի թռիչքը, վայրէջքի ժամանակ, ափից 6 կիլոմետր հեռավորության վրա կործանվեց ու ընկավ Սև ծովը:

Թռիչքի ժամանակ անձնակազմին հաղորդվել էր Սոչիի «Ադլեր» օդանավակայանի տարածքում եղանակային վատ պայմանների մասին: Եղանակային վիճակը ցածր էր օդանավակայանի նվազագույն մակարդակից. ամպերի բարձրությունը 170 մետր էր, տեսանելիությունը՝ 2000 մետր:

Օդանավի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը որոշում է վերադառնալ Երեւան: Բայց, դիսպետչերի կրկնակի զեկույցից հետո, որ եղանակը սահմանային է, բայց անցանելի, անձնակազմը որոշում է շարունակել թռիչքը դեպի Սոչի:

 

Վայրէջքի ժամանակ օդանավի անձնակազմը դիսպետչերից հրաման է ստանում երկրորդ պտույտը կատարել: Ինքնաթիռը սկսում է վեր բարձրանալ, սակայն կորցնում է բարձրությունը և ի վերջո հարվածում է ջրին:

 

2007 թվականի փետրվարի 12-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն զեկույց է կազմում ինքնաթիռի կործանման պատճառների մասին:

Ըստ զեկույցի, կործանման պատճառը մեծ արագությունն է եղել, ինչպես նաև գործողությունների անհամապատասխանությունը այդ տեսակի ինքնաթիռի համար, որոնք անձնակազմը փորձել է իրագործել դիսպետչերի հրամանը ստանալուց հետո։

 

Վթարի հետևանքով զոհվում է 113 մարդ, որոնցից 105-ը՝ ուղեւոր, 8-ը` անձնակազմի անդամ: Ուղեւորներից մեկը ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի հիմնադիր եւ սցենարիստ, 32 ամյա Արթուր Թումասյանն էր:

 

Հետագայում ավիավթարի հետ կապված դեպքերը գեղարվեստական վերարտադրություն ստացան: 2015-ին Հայաստանում տեղի ունեցավ «Ընդհատված թռիչք» ֆիլմի պրեմիերան, որը պատմում էր երկու սիրահարների` Երեւան-Սոչի ողբերգական չվերթի ուղեւորների իրական պատմությունը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ փաստեր էր հավաքել վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի երկնքում կամ դեպի Հայաստան ուղեւորվող ինքնաթիռների ամենամեծ ավիավթարների մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …