Փաշինյանին չընտրեցին վարչապետի պաշտոնում — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Փաշինյանին չընտրեցին վարչապետի պաշտոնում

Փաշինյանին չընտրեցին վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովում կայացել է վարչապետի ընտրության հարցով արտահերթ նիստը: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Սակայն, 2021-ի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետի, երկրի նախագահի և խորհրդարանական ուժերի նախնական պայմանավորվածության համաձայն, Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում:

Ըստ այդ նույն պայմանավորվածության, « Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիամադիր խմբակցությունները չեն առաջադրել իրենց թեկնածուներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսօրվա նիստին չի մասնակցել:

Ըստ ՀՀ Սահմանադրության` խորհրդարանը լուծարվում է, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթվա ընթացքում երկու անգամ անընդմեջ կառավարության նոր ղեկավար չի ընտրվում։

Վարչապետի ընտրության հաջորդ փորձը տեղի կունենա մյուս շաբաթ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …