Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով» — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո:

Այս մասին ադրբեջանական Milli.az-ին տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը:

Իր հարցազրույցում Քըլըչը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին, դրանցում մեղադրելով հայկական կողմին ու ադրբեջանցիների կողմից պատասխան խոստանալով:

«Ռուս խաղաղապահները պետք է այնպես անեն, որ դա այլևս չկրկնվի: Ադրբեջանը կպաշտպանի իրեն»,- ասել է նա:

Հուլուսի Քըլըչը հայտարարել է նաև, որ իր երկիրն աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը (Հայաստանի տարածքով — խմբ.) և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործմանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հաղորդել էր, որ համացանցում հայտնվել է Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցու մոտ նկարահանված տեսանյութ, որը ցույց է տալիս, որ եկեղեցու դարպասներից անհետացել են հրեշտակների արձանները:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Հսկայական սարսափազդու փոս` Երեւանի սրտում. Լապշինը ելք է առաջարկում

Ռուս-իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի կենտրոնում , …