Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Հայերը Բայդենին «մեծ» շնորհակալություն են ասել Մասաչուսեթսում

Հայերը Բայդենին «մեծ» շնորհակալություն են ասել Մասաչուսեթսում

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի  ամենաաշխույժ մայրուղիներից մեկում գովազդային վահանակներ են  տեղադրվել` ի նշան երախտիքի Ջո Բայդենին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

 

Առաջին վահանակին պատկերված է Բայդենի լուսանկարը և խոշոր տառերով գրված է` Շնորհակալություն: Իսկ երկրորդին մեջբերում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ ԱՄՆ նախագահի հայտարարությունից:

 

«Ամերիկացի ժողովուրդը խնկարկում է բոլոր այն հայերին, որոնք զոհվել են 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով: Նախագահ Ջո Բայդեն: 2021 թվականի ապրիլի 24» – գրված է ցուցանակին:

 

Գովազդային վահանակները տեղադրվել են Peace of Art, Inc.- ի ջանքերով, որը հիմնադրվել է 2003 թվականին նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի կողմից: Ընկերությունը հետեւողականորեն կոչ էր անում ամերիկյան ղեկավարությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունից:

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …