Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանցին փորձել է անցնել Արցախ, բայց ոստիկանի է վրաերթի ենթարկել

Ադրբեջանցին փորձել է անցնել Արցախ, բայց ոստիկանի է վրաերթի ենթարկել

Ապրիլի 30-ին Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել Բարդայի շրջանի բնակիչ Մանսիմ Ասլանովին, որը փորձել է անցնել Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ տարածք: Այդ տարածքում ականազերծման աշխատանքներ են տարվում:

 

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի կենտրոնը, տղամարդը փորձել է իր ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայով գնալ Արցախ: Նա չի հնազանդվել ոստիկանության սպայի՝ կանգ առնելու հրամանին, վրաերթի է ենթարկել նրան ու փորձել է փախչել:

 

Սակայն շուտով նա բերման է ենթարկվել Ղարադաղլի գյուղի տարածքում: Միջադեպի հետևանքով ոստիկանի ձեռքը վնասվել է:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախում ականի պայթյունից հայ փրկարար է վիրավորվել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …