Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սարգսյանը բացահայտել է իր հրաժարականի տեքստի նախնական տարբերակը

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սարգսյանը բացահայտել է իր հրաժարականի տեքստի նախնական տարբերակը

Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը խոսել է 2018-ի ապրիլին իր հրաժարականի մանրամասների մասին:

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում Սարգսյանը պարզաբանել է իր հրաժարականի տեքստում գրված «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը: Հայաստանի նախկին նախագահը ներկայացրել է այդ արտահայտության նախնական տարբերակը, որը հետագայում, սակայն, խմբագրել է:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանություն: Ես սխալվեցի, կարծելով, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,- ասել է Սարգսյանը:

Նա նաև հավելել է, որ ի վերջո որոշել է կրճատել այդ տեքստը՝ հասարակության մեջ ավելորդ լարվածությունից խուսափելու համար:

Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասել է նաև, որ 2018-ին ինքը որոշեց զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ կարծում էր, որ Ղարարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում առաջին դեմքի փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ հայկական կողմի համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …