Հայաստանը կերկարացնի թուրքական ապրանքների ներմուծման և վաճառքի արգելքը: Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա ասել է, որ նման որոշումն անհրաժեշտ է, քանի որ, չնայած հունվարի 1-ից ուժի մեջ մտած վեցամսյա արգելքին, որոշ ձեռնարկատերեր դեռ վաճառում են թուրքական ապրանքներ:
«Մենք մտադիր ենք երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման, ինչպես նաև դրանց վաճառքի արգելքի ժամկետը, քանի որ դրանք դեռ ներմուծվում և վաճառվում են որոշ շրջանցիկ, ապօրինի ճանապարհներով» – ասել է Քերոբյանը:
Թուրքական ապրանքների ներմուծման և վաճառքի արգելքը մտցվել էր 2020 թվականի հոկտեմբերին: Այն ձեռներեցներին ժամանակ էր տալիս գտնել նմանատիպ ապրանքների այլ շուկաներ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ թուրքական լիրան արագ անկում է գրանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հաղորդագրությունների ֆոնին: