Պեսկովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ԱՄՆ-ը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է վարում — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Պեսկովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ԱՄՆ-ը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է վարում

Պեսկովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ԱՄՆ-ը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է վարում

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է, այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Սա ոչ հայ ժողովրդին համակրելու ցանկություն է, ոչ Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,- Առաջին ալիքի եթերում իր անձնական տեսակետն է հայտնել Պեսկովը:

 

Նա նշել է, որ Թուրքիան մտահոգում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, քանի որ գնում է իր ճանապարհով: Ըստ Պեսկովի, Վաշինգտոնը կնախընտրեր ավելի ենթարկվող դաշնակից ունենալ:

 

Կրեմլի խոսնակը կարծում է, որ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու պատմության և Անկարայի ձեռնարկած այլ քայլերի պատճառով:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Պեսկովը արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …