Ի՞նչն է խանգարում Միացյալ Նահանգների ռուսներին «հայ դառնալ». Ժիրինովսկի — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ի՞նչն է խանգարում Միացյալ Նահանգների ռուսներին «հայ դառնալ». Ժիրինովսկի

Ի՞նչն է խանգարում Միացյալ Նահանգների ռուսներին «հայ դառնալ». Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել պարզեցնել արտասահմանում բնակվող էթնիկ ռուսներին ռուսական անձնագրեր տրամադրելու կարգը: Ըստ Ժիրինովսկու, անձնագրերի տրամադրումը կօգնի ազդեցիկ համայնքներ ստեղծել արտասահմանյան երկրներում, որտեղ շատ ռուսներ են ապրում:

Այս կապակցությամբ Պետդումայի պատգամավորը օրինակ է բերել Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը:

 

«ԱՄՆ-ն շատ մեծ հայկական սփյուռք ունի: Այն այնքան ազդեցիկ է, որ մի օր գործնականում նախագահի իր թեկնածուին է առաջադրեց: Կոնգրեսում Հայկական խումբ է գործում: Դա մի տեսակ ենթահանձնաժողով է, որը տարբեր տարիների ընդգրկել է ավելի քան 100 կոնգրեսականի: Այդ խմբի անդամ է եղել նաև Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Քերին: Բայց ԱՄՆ-ում ռուսներն ավելի շատ են, քան հայերը: Ի՞նչն է խանգարում մեր հայրենակիցներին նույն ազդեցությունը ունենալ: Միգուցե ռուսներն այնտեղ իրենց նախագա՞հն ընտրեն»,- գրել է քաղաքական գործիչը Telegram ալիքում:

 

Ժիրինովսկին բերել է Թուրքիայի օրինակը, որտեղ ամենաազդեցիկ ռուսական համայնքն է աշխարհում: Նա նշել է, որ այդ երկրում ապրում է 120 հազար էթնիկ ռուս, հիմնականում կանայք, որոնք ամուսնացել են թուրքերի հետ: Ըստ Ժիրինովսկու, նրանցից շատերն արդեն ընտրվել են տեղական իշխանության մարմիններում, նրանք շատ ակտիվ են և «վաղուց քաշել են իրենց թուրք ամուսիններին իրենց տակ և իրենք են ղեկավարում ընտանիքը»:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ- ն հայտնել էր, որ ԱՄՆ կոնգրեսականները կառավարությանը կոչ են անում 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …