Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Փերենջիևը Բաքվեցիներին խորհուրդ է տվել Արցախից զորքերը դուրս բերելու հարցով դիմել Ալիևին

Փերենջիևը Բաքվեցիներին խորհուրդ է տվել Արցախից զորքերը դուրս բերելու հարցով դիմել Ալիևին

Չորեքշաբթի օրը Բաքվում «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամները 1920 թ․ Ադրբեջանի խորհրդայնացման առթիվ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան առջև:

 

Ակցիայի մասնակիցները պահանջել են դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախից:

 

«Մենք պահանջում ենք ռուսներից՝ հեռանալ Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ցուցարարների խոսքերն է մեջբերում ադրբեջանական Turan գործակալությունը:

 

Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության փորձագիտական ​​խորհրդի անդամ Ալեքսանդր Փերենջիևը կարծում է, որ Բաքվում բողոքողները «սխալ հասցեով են դիմում», քանի որ ռուս խաղաղապահները Արցախում են գտնվում եռակողմ համաձայնագրի հիման վրա:

 

«Ռուս խաղաղապահներն այնտեղ են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է այդպես ցանկացել, այլ եռակողմ համաձայնագրի հիման վրա, որը նաև պաշտոնական Բաքվուն է ստորագրել: Ի՞նչ բողոք կարող է լինել Ռուսաստանի դեսպանատան դեմ: Եթե բողոքել եք ուզում, պետք է պահանջներ ներկայացնեք ձեր ղեկավարությանը: Պաշտոնական Բաքուն հետ չի կանչել իր ստորագրությունը: Ալիևը միշտ ասում է, որ կարգավորման գործընթացն ըստ ծրագրի է: Այո, խնդիրներ կան, բայց առաջընթաց էլ կա: Կարծում եմ՝ այդ ցույցի  նպատակը ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումն է»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ասել է Փերենջիևը:

 

Ըստ փորձագետի, ռուս խաղաղապահներին ետ կանչելու հիմքեր չկան, քանի որ նրանք խաղաղության ապահովման կարևոր գործոն են:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը արգելել է հայ ուխտագնացներին մուտք գործել Դադիվանք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …