Հայերը կվերսկսեն դատական հայցեր ներկայացնել ընդդեմ Թուրքիայի — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Հայերը կվերսկսեն դատական հայցեր ներկայացնել ընդդեմ Թուրքիայի

Հայերը կվերսկսեն դատական հայցեր ներկայացնել ընդդեմ Թուրքիայի

Սփյուռքը հուսով է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ամերիկյան դատարանները կվերսկսեն ընդունել ցեղասպանությունը վերապրածների ժառանգների դատական հայցերն ընդդեմ Թուրքիայի:

Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչ Ինգե Դրոստը։ Նրա խոսքով, մինչև ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ամերիկյան դատարանները չեն ընդունել հայերի բողոքները: Նա կարծում է, որ այժմ իրավիճակը փոխվել է:

«Մենք հուսով ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի և հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վրա: Դրա հետևանքով ապագայում հնարավոր կլինի կարգավորել երկու երկրների փոխհարաբերությունները»,- նշել է Ինգե Դրոստը:

Նա անդրադարձել է նաև Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և հիշեցրել, որ երկրի խորհրդարանը դեռևս 2018 թվականին է ճանաչել ցեղասպանությունը, և կոչ է արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սակայն, Դրոստի կարծիքով, կառավարությունը խուսափում է այդ թեմայից, նայց հնարավոր է` ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, Նիդեռլանդների կառավարությունն ավելի ազատ գործի:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կալիֆորնիայի Վճռաբեկ դատարանը, որը քննել է հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի, մերժել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու մասին ձևակերպումը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …