Ուղղիր սխալդ. Էրդողանի խորհուրդը Բայդենին`Հայոց ցեղասպանության վերաբերյալ — Rusarminfo
Շաբաթ , 15 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ուղղիր սխալդ. Էրդողանի խորհուրդը Բայդենին`Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ուղղիր սխալդ. Էրդողանի խորհուրդը Բայդենին`Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունից:

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Բայդենի խոսքերը վրդովեցրել են Էրդողանին և փչացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:

«ԱՄՆ նախագահը անհիմն, անարդար և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ արեց ավելի քան մեկ դար առաջ մեր երկրում տեղի ունեցած տխուր իրադարձությունների վերաբերյալ»,- մեջբերում է գործակալությունը Էրդողանի խոսքերը:

Թուրքիայի նախագահը կարծում է, որ Բայդենը «սխալ քայլ է կատարել» և խորհուրդ է տվել ուղղել սխալը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է ձգտել Հայաստանի հետ «բարիդրացիական» հարաբերություններ հաստատել:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Բայդենի հայտարարությունից հետո, անվտանգության նկատառումներով, ապրիլի 26-ին և 27-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները փակ կլինեն:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Փաստաբանները հրապարակել են Ադրբեջանում սպանված 19 հայ գերիների անունները

Իրավապաշտպան և փաստաբան Արտակ Զեյնալյանը հրապարակել է այն հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակը, որոնք …