Բաքուն արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Բաքուն արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Բաքուն արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որը 44-օրյա պատերազմց հետո մնացել է Բաքվի վերահսկողության տակ:

Արմենպրեսի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատել է այդ տեղեկությունը:

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչն ասել է, որ այցը նախապես համաձայնեցված է եղել ռուս խաղաղապահների հրամանատարության հետ: Այդ օրը վանքում քահանայական ձեռնադրություն է նախատեսված եղել:

«Հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը»,- ասել է Տեր Վահրամը:

Նույն օրը երեկոյան ձեռնադրության արարողությունը կազմակերպվել է Գանձասարի վանքում:

Դադիվանքի մասին միջնադարյան մատյաններում առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ վանական համալիրներից է:

1997-ին, առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, Դադիվանքը վերականգնվեց և բացվեց ուխտավորների համար:

Վանքի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար, համալիրի մոտ ռուս խաղաղապահների անցակետ է տեղակայվել:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ապրիլի 27-ին հաղորդել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից ժամանած մի խումբ ուխտավորների այցը Ամարասի վանք:

Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ Շուշիում անհետացել են Ղազանչեցոց եկեղեցում մետաղե ցանկապատն ու դարպասի հրեշտակների արձանները:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վրաստանը թույլ չի տվել հայ զինվորների պաշտպանության համար նախատեսված ապրանքների տեղափոխումը

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին …