Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Բայդենը Էրդողանին ասել է, որ ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Բայդենը Էրդողանին ասել է, որ ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Սպիտակ Տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների միջև:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել հունիսին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

 

«ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հետաքրքրված է համագործակցության լայն շրջանակով կառուցողական հարաբերություններով և տարաձայնությունների արդյունավետ լուծմամբ»,- ասվում է տեքստում:

 

Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ Բայդենը Էրդողանին ասել է, որ ինքը մտադիր է ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Բայդենը ասել է, որ 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները ինքը կկոչի «ցեղասպանություն»:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահներ  Բայդենի և Էրդողանի միջև կարող է տեղի ունենալ առաջին հաղորդակցությունը՝ 2021-ի հունվարին ամերիկացի առաջնորդի երդմնակալությունից հետո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …