Tuesday , April 16 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ուժ կիրառելով Ալիևը Հայաստանի տարածքով միջանցք չի կարող ստանալ. Կոնովալով

Ուժ կիրառելով Ալիևը Հայաստանի տարածքով միջանցք չի կարող ստանալ. Կոնովալով

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով «Զանգեզուրի միջանցք»  բացումը հնարավորությունը, հայտարարել էր, որ իր երկիրը կհասնի այդ տրանսպորտային հանգույցի բացմանը, նույնիսկ Հայաստանի կամքին հակառակ:

Ալիևի խոսքով, եթե Հայաստանը կամավոր չհամաձայնի բացել Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքը, ապա ինքն այդ հարցը հարցը կլուծի ուժով:

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծում է, որ այժմ բարդ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է դիտարկել 2020 թվականի աշնանից հետո ստեղծված իրադարձությունների ընդհանուր զարգացման համատեքստում:

Քաղաքագետի խոսքով՝ նման մեսիջներն ուղղված են ոչ թե հայկական, այլ ռուսական կողմին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գործոնը։

«Ռուսական կողմն իր դիրքորոշումը հայտնել է, խաղաղապահներ տեղակայելով և հետ մղելով հակամարտող կողմերին ։  Ես կարծում եմ, որ Ռուսաստանի պարագայում ամեն ինչ միանշանակ է, քանի որ այն պահից, երբ ռուս խաղաղապահները բաժանարար  գիծ քաշեցին, բոլորը հասկացան դա՝ հակամարտության թե արտաքին, և թե ներքին դերակատարները», – ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՅԻՆ տված հարցազրույցում ասել է Իվան Կոնովալովը ։

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ նա չի ցանկանում, որ արյուն թափվի և շարունակվի պատերազմը,  այդ իսկ պատճառով ռուսական կողմը ուժային լուծման մասին ցանկացած հայտարարություն ի սկզբանե մերժում է:

Իվան Կոնովալովը նաև վստահություն է հայտնել, որ նոր սրացումներ չեն լինի հայ-ադրբեջանական շփման գոտում, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, Ռուսաստանը հակամարտության գոտում բաժանարար գիծ է անցկացրել: Նա նաև հավելել է, որ ցանկացած կողմից ռուս խաղաղապահներին տեղաշարժելու  փորձերը կավարտվեն տվյալ կողմի  ռազմական պարտությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …