Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի տարածքով միջանցք չի բացվի. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Հայաստանի տարածքով միջանցք չի բացվի. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, որի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Փաշինյանը նշել է, որ ուժ կիրառելով Զանգեզուրի միջանցք բացելու մասին Ալիևի հայտարարությունները սադրիչ են և սրում են իրավիճակը: Նրա խոսքով` Ադրբեջանը մի կողմից հայտարարում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունենալու մասին, մյուս կողմից` սպառնում է ուժով միջանցք գրավել Հայաստանի տարածքով:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Զանգեզուրը, ոչ Սյունիքը, ոչ միջանցքը, խոսքը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է»,- նշել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է հավակնել Նախիջևանի միջանցքին, քանի որ Ադրբեջանը, համաձայն պայմանավորվածության և հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի միջանցք, ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիաներով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …