Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գոյությունը անիմաստ է համարում — Rusarminfo
Շաբաթ , 15 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գոյությունը անիմաստ է համարում

Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գոյությունը անիմաստ է համարում

Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը իր բացման խոսքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու պարտավորությունները արցախյան պատերազմի համատեքստում:

Դիվանագետը նշել է, որ դրանով  կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը:

«Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների»,- ասել է Այվազյանը:

Նախարարի  կարծիքով, անհրաժեշտ է վերագնահատել գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին օժանդակելու մասնակից պետություններին` այդ հանձնառությունների իրագործման հարցում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անհրաժեշտ է համարում լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Փաստաբանները հրապարակել են Ադրբեջանում սպանված 19 հայ գերիների անունները

Իրավապաշտպան և փաստաբան Արտակ Զեյնալյանը հրապարակել է այն հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակը, որոնք …