Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Անկարան չի թաքցնում մտահոգությունը, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Անկարան չի թաքցնում մտահոգությունը, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է փչացնել Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:

«Reuters»-ը, հղում անելով «Haberturk»-ին, գրում է Չավուշօղլուի մտավախություն մասին, թե Բայդենը կարող է դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ առաջին նախագահը:

«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, որոշումը նրանցն է»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է հարգի միջազգային իրավունքը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատասխանել է հայ պատմաբանների նամակին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …