Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Շոտլանդացի ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի ամերիկյան եթերում

Շոտլանդացի ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի ամերիկյան եթերում

Ամերիկյան «FOX 11 Los Angeles» հեռուստաալիքը հայտնում է, որ ապրիլի 23-25-ը Լոս Անջելեսի հեռուստաալիքներով կհեռարձակվի «Թաքնված քարտեզ» վավերագրական ֆիլմը:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի, Լոս Անջելեսում բնակվող Անի Հովհաննիսյանը ֆիլմում պատմում է իր պապի ու տատի մասին, որոնք կորցրել են իրենց ընտանիքները ցեղասպանության ժամանակ:

2012թ.-ին Անին մեկնում է Արևմտյան Հայաստանում գտնվող իր նախնիների գյուղը՝ տեղեկություններ հավաքելու։

«Ես ուզում էի գտնել եկեղեցիները, քաղաքները և տները, որտեղ մեծացել են և որոնց մասին պատմել են տատս ու պապս, բայց ես գտա միայն ավերակներ, հայկական գրերի պատառիկներ և հսկայական խոռոչներ։ Դա անհավատալի է, բայց Թուրքիայի կառավարությունը փորձում էր ջնջել հայկական բոլոր հետքերը, հազարավոր վանքերը, եկեղեցիները և գյուղերը՝ անունները փոխելով և պարզապես ջնջելով անցյալի բոլոր նշանները»,- ասում է Անին:

Իր ճանապարհորդության ժամանակ նա պատահաբար հանդիպել է շոտլանդացի կինոռեժիսոր Սթիվեն Սիմին, որը ավելի քան 30 տարի զբաղվել է պատմական Հայաստանի անհետացող հետքերը ուսումնասիրելով: Նրանց համագործակցությամբ էլ ստեղծվում է «Թաքնված քարտեզ» ֆիլմը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության պատճառը Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքն է եղել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …