Հայաստանի ԱԽ գրասենյակը հրապարակել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Գասպարյանը հայտնում է, որ իրավիճակը ընդհանուր առմամբ չի փոխվել, հակառակորդը առաջընթաց չի ունեցել:
«Զորքերն , ընդհանուր առմամբ իրենց խնդիրը կատարում են: Առավոտյան մի փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք: սա է իրավիճակը: Շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու շարունակելու ենք»,-լսվում է ձայնագրության մեջ։
Մինչ այդ ԱԽ-ը հրապարակել էր պատերազմի 4-րդ օրը տեղի ունեցած նիստում ԳՇ պետի զեկույցից տեքստային հատվածներ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Օնիկ Գասպարյանը նամակով դիմել է խորհրդարանին՝ պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով ստեղծելու առաջարկով: