Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզում Ադրբեջանը ներկայացվել է որպես Հայաստան

Թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզում Ադրբեջանը ներկայացվել է որպես Հայաստան

Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում «ATV» հեռուստաընկերության ցուցադրած թուրքական հայտնի հեռուստասերիալի շուրջ ծագած սկանդալը թափ է հավաքում:

«Ermenihaber»-ը տեղեկացնում է, որ ֆիլմաշարի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որտեղ Արցախը և Ադրբեջանը ներառված են եղել Հայաստանի կազմում:

 

Չնայած սերիալը ցուցադրող «ATV» հեռուստաընկերության հասցեին արված խիստ քննադատությանը, ոչ հեռուստաընկերության ղեկավարությունը, ոչ էլ սերիալի արտադրողները չեն մեկնաբանել միջադեպը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ պատմական քարտեզներում առկա հայկական տեղանունները զայրացրել են Ադրբեջանի նախագահին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …