Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / ԶՈՒ ԳՇ նախկին պետը պահանջում է հետաքննել Ղարաբաղյան պատերազմի հանգամանքները

ԶՈՒ ԳՇ նախկին պետը պահանջում է հետաքննել Ղարաբաղյան պատերազմի հանգամանքները

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նամակ է հղել Ազգային ժողով, որում անդրադարձել է ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ կողմից գաղտնազերծված փաստաթղթերին:

Դիմելով ԱԺ-ի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, Գասպարյանը գրում է, որ հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել պատերազմից առաջ, պատերազմի ընթացում և զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների վերաբերյալ:

Խոսելով ԱԽ նիստերի հրապարակված արձանագրությունների մասին, Գասպարյանը նշում է, որ գաղտնազերծված հատվածները լիովին չեն արտացոլում զեկույցների բովանդակությունը, դրանով իսկ կանխամտածված խեղաթյուրելով իրականությունը։

 

«Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»,- գրում է Գասպարյանը։

Գասպարյանը կոչ է անում ԱԺ ղեկավարությանը և պատգամավորներին անհապաղ քննիչ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի Անվտանգության Խորհուրդը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …