Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Եվրոպացի դիվանագետը Արարատի ֆոնին փորձել է «հաշտեցնել» Հայաստանն ու Ադրբեջանը

Եվրոպացի դիվանագետը Արարատի ֆոնին փորձել է «հաշտեցնել» Հայաստանն ու Ադրբեջանը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ապրիլի 16-ին իր Twitter-ում լուսանկար է հրապարակել Արարատ լեռան երեկոյան տեսարանով:

Դիվանագետը խոստովանել է, որ բիբլիական լեռը իրեն անտարբեր չի թողել ։

«Բացի տեղերում, այդ թվում նաև Սյունիքում տիրող իրավիճակի ավելի լավ ընկալումից, ես հիշողություններ ունեմ ցնցող տեսարանների մասին»,- մեկնաբանել է լուսանկարը Կլաարը:

 

Ապրիլի 15-ին Հայաստան կատարած այցից հետո դիվանագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման խթան կարող է դառնալ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ջողազի և Աբբասբեյլիի ջրամբարների համատեղ վերականգնումը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցիները գնդակոծել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող բնակիչներին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …