Կալիֆորնիան մտադիր է դասընթացներ կազմակերպել Հայաստանի ու Արցախի ուսուցիչների համար — Rusarminfo
Կիրակի , 16 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Կալիֆորնիան մտադիր է դասընթացներ կազմակերպել Հայաստանի ու Արցախի ուսուցիչների համար

Կալիֆորնիան մտադիր է դասընթացներ կազմակերպել Հայաստանի ու Արցախի ուսուցիչների համար

Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ապրիլի 15-ին հայտարարել է, որ Կալիֆորնիայի Սենատի հատուկ հանձնաժողովում բարձրացվելու են Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրին և մշակութային համագործակցությանն առնչվող  հարցեր:

Կալիֆորնիայի սենատի կայքը տեղեկացնում է, որ սենատորի կարծիքով և’ Կալիֆրոնիան և’ Հայաստանը կշահեն, համագործակցելով 2021-2022 թվականներին:

Էնթոնի Պորտանտինոն հիշեցրել է, որ Կալիֆորնիան վերջերս որոշում է կայացրել հասարակագիտության ուսումնական ծրագրերում ներառել Հայոց Ցեղասպանության թեման:

Սենատի հատուկ կոմիտեի առաջնահերթություններից է հնարավորություն ընձեռել Հայաստանի և Արցախի ուսուչիներին` որակավորման բարձրացման համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կալիֆրոնիայի սենատի հատուկ կոմիտեն զբաղվելու է Հայաստանի և Արցախի հետ համագործակցության հարցերով:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Հայաստանը կարող է կորցնել Զախարյանին. Չերչեսովը ցանկանում է երիտասարդ տաղանդին տանել Եվրո

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մտադիր է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավել …