Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Ինտերռեկորդ միջազգային գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները 5,17 մետր երկարությամբ ժենգյալով հաց են թխել:

Կազմակերպությունը արձանագրել է, որ այդ թխվածքաբլիթի քաշը 33,6 կիլոգրամ է, իսկ լայնությունը՝ 63 սանտիմետր։ Հսկայական բլիթը թխվել է հատուկ վառարանում։

Ժենգյալով հացը վաղուց ի վեր դարձել է Արցախի այցեքարտը։

 

Արցախահայերը տարբեր երկրներում ամեն տարի կազմակերպում են «Ժենգյալով հաց» փառատոնը։ Միջոցառման նպատակը Արցախում զբոսաշրջության զարգացումն է։

2013 թվականին այս յուրահատուկ ուտեստը ներառվել է Արցախի ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախը զարմացրել է ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանին Ժենգյալով հացով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …