Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը — Rusarminfo
Կիրակի , 16 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Համաշխարհային ռեկորդ․ հայերը թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Ինտերռեկորդ միջազգային գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները 5,17 մետր երկարությամբ ժենգյալով հաց են թխել:

Կազմակերպությունը արձանագրել է, որ այդ թխվածքաբլիթի քաշը 33,6 կիլոգրամ է, իսկ լայնությունը՝ 63 սանտիմետր։ Հսկայական բլիթը թխվել է հատուկ վառարանում։

Ժենգյալով հացը վաղուց ի վեր դարձել է Արցախի այցեքարտը։

 

Արցախահայերը տարբեր երկրներում ամեն տարի կազմակերպում են «Ժենգյալով հաց» փառատոնը։ Միջոցառման նպատակը Արցախում զբոսաշրջության զարգացումն է։

2013 թվականին այս յուրահատուկ ուտեստը ներառվել է Արցախի ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախը զարմացրել է ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանին Ժենգյալով հացով:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Հայաստանը կարող է կորցնել Զախարյանին. Չերչեսովը ցանկանում է երիտասարդ տաղանդին տանել Եվրո

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մտադիր է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավել …