Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Լուկաշենկոն մեջբերել Է Ալիևի առաջարկը Հայաստանի նախկին ղեկավարներին

Լուկաշենկոն մեջբերել Է Ալիևի առաջարկը Հայաստանի նախկին ղեկավարներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեցած առանձնազրույցից մի հատված:

Լուկաշենկոն ճշտել է, որ այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը:

«Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև զարգացնել Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ էլ նշում գումարը, որ հենց հիմա պես պատրաստ եմ վճարել. փոխանցիր նրանց, որ այդ հարցը խաղաղ կարգավորենք»,- մեջբերել է Ալիևի խոսքերը Լուկաշենկոն։
Բելառուսի 1 հեռուստաալիքի հրապարակման համաձայն, Լուկաշենկոն, խոստացել է Հայաստանի ղեկավարությանը Ալիևի առաջարկների մասին շատ գաղտնիքներ բացահայտել, բայց միայն այն բանից հետո, երբ այլևս նախագահ չի լինի:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Լուկաշենկոն Ալիևին օգնություն է առաջարկել Ադրբեջանին անցած ղարաբաղյան հողերի վերականգնման հարցում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …