ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին, ժամը 2-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի ճանապարհին Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:
Վթարի հետևանքով նրանցից երկուսը տեղում մահացել են, մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ Shamshyan.com-ի տուժածները ծառայել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 4.30-ին, Մերսեդեսի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ հայտնի հայ ծանրորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին։