Tuesday , April 16 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանում կրճատելլ են ամանորյա արձակուրդները

Հայաստանում կրճատելլ են ամանորյա արձակուրդները

Հայաստանի կառավարությունն ապրիլի 15-ի նիստում փոփոխություններ է կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որոնց համաձայն հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը հայտարարվել են աշխատանքային օրեր, իսկ դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, ինչպես նաև հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ)` ոչ աշխատանքային:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական կյանքը կորցնում է 10 աշխատանքային օր, բիզնեսն ու ամբողջ տնտեսությունն ընդհանրապես չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ ։ Այս օրինագծի ընդունմամբ, կառավարության կանխատեսումներով, ՀՆԱ-ի ծավալը կավելանա 88 մլրդ դրամով (մոտ 17 մլն դոլար), համախառն արտադրանքի ծավալը՝ 120 մլրդ դրամով (մոտ 23 մլն դոլար)։

«Դրանք չափազանց մեծ թվեր են, որպեսզի հրաժարվենք դրանցից»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

Օրինագծին դեմ են արտահայտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Ֆինանսների նախարարները:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանում նախատեսում են կրճատել ամանորի հետ կապված ոչ աշխատանքային օրերը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …