Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Համացանցում հայտնվել է Փաշինյանի մոսկովյան փակ հանդիպման տեսագրությունը

Համացանցում հայտնվել է Փաշինյանի մոսկովյան փակ հանդիպման տեսագրությունը

Հայկական ընդդիմադիր տելեգրամ ալիքներից մեկը հրապարակել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ում բնակվող մի խումբ հայ իրավաբանների փակ հանդիպման տեսագրությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, ուր Փաշինյանը ժամանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո:

Նշվում է, որ ձայնագրությունն արվել է այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայությունն արգելել է հանդիպման բոլոր մասնակիցներին օգտագործել բջջային հեռախոսներ և այլ սարքեր:

Հրապարակված հատվածում Փաշինյանը ներկաներին պատմում է այն մասին, թե ինչու է խախտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «ստատուս քվոն» և ներկայացրել է պատերազմի հետեւանքները:

Ավելի վաղ РУСАРМИНФО հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի համար հրատապ մի շարք հարցեր:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …