Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Մինսկի խումբը նոր հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Մինսկի խումբը նոր հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  նոր հայտարարությամբ են հանդես եկել: Միջնորդներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու հնարավորությանը։ Համանախագահները կարծում են, որ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել խնդրահարույց հարցերի լուծման համար։

«Նրանք (համանախագահները-խմբ.) հաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում Է փաստաթղթում:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել վերսկսել աշխատանքային այցելությունները տարածաշրջան և հիշեցրել են անարգել տեղաշարժի հնարավորության ապահովման անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը առաջարկել է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …