Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ուշ երեկոյան, ժամը 22.30 -ին, Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Մերսեդես  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին: Տուժածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է ։

Ավելի ուշ պարզվել է, որ Մերսեդեսի ղեկին եղել է Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Նա այդ օրն էր վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում նվաճել էր Փոքր ոսկե մեդալ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Աշխարհի չեմպիոն:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …