Հայաստանի երրորդ նախագահի եղբորորդին կրկին ազատազրկվել է — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Հայաստանի երրորդ նախագահի եղբորորդին կրկին ազատազրկվել է

Հայաստանի երրորդ նախագահի եղբորորդին կրկին ազատազրկվել է

Հայաստանի Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ին բեկանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց (մոտ 50 հզ․ դոլար) ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Այսօր նա կրկին ձերբակալվել է ։

«Վճռաբեկ դատարանը բավարարել է իմ բողոքը, համարել է, որ այն հիմնավորված է։ Այսինքն՝ բավարար են եղել մեր փաստարկներն այն մասին, որ կալանքը փոխելու հիմքեր չկան, և գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու որոշումը անհիմն է եղել»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Սարգսյանն ապօրինի կերպով անհայտ անձանցից ձեռք է բերել զենք-զինամթերք, ինչպես նաև պահել է թմրամիջոցներ:

Նարեկ Սարգսյանը 2018 թվականին մի քանի ամիս հետախուզման մեջ է եղել և հայտնաբերվել է Չեխիայում, որտեղ կեղծ անձնագրով ապրել է որպես Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է։

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …