Friday , March 29 2024
amru
Home / Աֆիշա / «Արմոնիան» հայկական աշխարհում նոր տաղանդներ է փնտրում

«Արմոնիան» հայկական աշխարհում նոր տաղանդներ է փնտրում

«Արմոնիա» կրթական պլատֆորմի երաժշտական մրցույթը լարային, ստեղնաշարային կամ փողային գործիքներով  դասական երաժշտության երիտասարդ կատարողների աջակցության նոր մեկնարկ է:

Հայերի Ասամբլեայի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել տարբեր երկրների 9-17 տարեկան պատանի հայ երաժիշտ կատարողներ:

Մրցույթի շրջանակներում 4 դրամաշնորհ է նախատեսված երեք տարիքային խմբերի վիրտուոզների համար։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ ըստ ներկայացված տեսագրությունների։ Առաջին փուլում, մայիսի 11-18-ը, առցանց ռեժիմով կընտրվեն յուրաքանչյուր տարիքային խմբի 15 լավագույն հայտերը։ Երկրորդ փուլում, մայիսի 19-25-ը, կորոշվեն երեք տարիքային խմբերի հաղթողները:

2021 թվականի մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Սերժ Թանկյանը (ԱՄՆ), Ջիվան Գասպարյանը (Հայաստան), Սերգեյ Սմբատյանը (Հայաստան), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ստաս Նամինը (ՌԴ), Աննա Կասյանը (Ֆրանսիա), Աննա Ագլատովան (ՌԴ), Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Ջիվան Գասպարյան Կրտսերը (Հայաստան), Տիգրան Հեքեքյանը (Հայաստան):

Մրցույթի դափնեկիրները կստանան դրամաշնորհներ, որոնք կկարողանան օգտագործել մասնագիտական կատարելագործման և ուսուցման նպատակով: Մրցույթի կայքում նշվում է, որ բոլոր անվանակարգերի հաղթողների անունները կհրապարակվեն մայիսի 19-25-ը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ 2019 թվականին դասական երաժշտության «Արմոնիա» մրցույթին մասնակցելու համար Հայերի Ասամբլեան ավելի քան 100 հայտ է ստացել ամբողջ աշխարհից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …