Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / Արցախում դադարեցվել է փախստականների վերաբնակեցումը

Արցախում դադարեցվել է փախստականների վերաբնակեցումը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է Արցախ վերադարձած տեղահանված քաղաքացիների վերաբնակեցումը: Պատճառը Ստեփանակերտում և հանրապետության այլ բնակավայրերում հյուրանոցներում և հյուրատներում ազատ սենյակների բացակայությունն է:

«Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ օրս Արցախի  հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Եվրոխորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգության հարցը չի կարող սպասել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …