Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Կորոնավիրուսով հիվանդ պացիենտը նետվել է պատուհանից

Կորոնավիրուսով հիվանդ պացիենտը նետվել է պատուհանից

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս գիշեր Երևանում, COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում,  72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցները նույնպես անօգուտ են եղել։

Այսօր լուսադեմին բուժկենտրոնի աշխատակիցները գտել են նրա դին: Ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ՀՀ նախագահը օրենք է ստորագրել արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու մասին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …