Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին

Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հրաժարական տալ 2021 թվականի ապրիլի վերջին: Այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց դա կլինի այս ամսվա վերջին:

Միևնույն ժամանակ, իշխող ուժը  նախընտրական ցուցակ չի կազմի մինչև մայիս։ Չի բացառվում ցուցակում նոր անունների հայտնվելու հավանականությունը: Ինչ վերաբերում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի շանսերին, ապա իրենք բարձր վարկանիշ ունեն, ասել է Լիլիթ Մակունցը:

«Ես հրաժարական կտամ ոչ թե հեռանալու նպատակով, այլ որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ընթացքում ես կշարունակեմ լինել վարչապետի պաշտոնակատար», – մարտի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ 2021 թ․ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …