Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 6-ից 8-ը նոր զորավարժանքներ են անցկացնելու։ Ադրբեջանի ՊՆ-ը տեղեկացնում է, որ դրանց մասնակցելու են կապի ստորաբաժանումները։
Զորավարժությունների ժամանակ կօգտագործվեն ժամանակակից հաղորդակցման և կառավարման ավտոմատացված համակարգեր: Բացի այդ կլուծվեն տեղեկատվության փոխանակման համակարգի կազմակերպման միասնական խնդիրները: Նախատեսվում են նաև դաշտային տեղաբաշխումներ և այլ գործողություններ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն ՝ ապրիլի 6-ին կսկսվեն զորքերի համատեղ հատուկ մարտավարական վարժանքները՝ ադրբեջանցի ու թուրք զինվորականների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՝ 2021 թվականի փետրվարի 1-ից 12-ը, Թուրքիայի Կարս նահանգում անցկացվել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններ: Այդ զորավարժանքներին Ադրբեջանի կողմից մասնակցել են ընդհանուր սպառազինության զորատեսակները:
Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ Բաքուն սկսել է «Ուդիական» եկեղեցու նախագիծը: