Նորություններ — Rusarminfo
Среда , Сентябрь 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ

Նորություններ

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Էրդողանի որոշման վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարությունը իր պատասխան հայտարարության մեջ մեղադրել է Հունաստանին իսլամաֆոբիայի մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշակոթողում մահմեդական կարգ անցկացնելու Թուրքիայի կառավարության որոշմանը պետք է արձագանքեն բոլոր պետությունները և ոչ միայն Հունաստանը, …

Читать »

Փորձագետ. «Գերմանիայում իրավիճակն ապակայունացնելու ցանկության դեպքում Էրդողանը կարող է օգտագործել իմամներին»

Նախքան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդեցին Գերմանիայի խորհրդարանականների հասցեին Էրդողանի հնչեցրած սպառնալիքները, Բեռլինում լայն քննարկման առարկա էր դարձել թուրք իմամների ազդեցությունը Գերմանիայում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Բունդեսթագում տեղի ունեցած «աղմկոտ» քվեարկությունից հետո այդ հարցը կրկին արդիականություն ձեռք բերեց: Գերմանիայի մզկիթներում ծառայող 1700 իմամներից 970-ը թուրքեր են. նրանց գործունեությունն …

Читать »

Փորձագետ․ «Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի համագործակցությանը»

Պակիստանի իշխանությունները մտադիր են ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Պակիստանի պետնախարար, առևտրի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Շեյխ Մուհամադ Մունիրը։ Պակիստանն աշխարհի միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը, և այդ հանգամանքը կարող է ազդել Հայաստանի որոշման վրա՝ խոչընդոտելով այդ արևելյան պետության …

Читать »

Փորձագետ․ «Ալիևը մեկնել է Բեռլին՝ հասկանալու, թե ինչ նոր իրողություն է տիրում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո»

Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Բեռլին։ Ալիևի՝ Բեռլին այցի և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապն ակնհայտ է, ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։ «Եվրամիության առաջատար պետության խորհրդարանականների նման որոշումը սկզբունքային ազդեցություն ունի միության ներսում առկա փոխհարաբերությունների ողջ համակարգի, այդ թվում …

Читать »

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանը որակեց որպես Եվրասիական միության տարածքի սպառնալիք: Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացառապես ուղղված երկրի ներքին լսարանին՝ հայ ժողովրդին, ասում է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «ԵԱՏՄ-ում բարդ իրավիճակ է ստեղծվել, և Սերժ Սարգսյանին նման հայտարարությունների …

Читать »

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի հարավային Բենդեր–Աբբաս նավահանգիստը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտնել է Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին: «Երթուղին բաղկացած կլինի երկաթուղուց և ավտոճանապարհային մայրուղուց: Այն կանցնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով: Նախագծին կմասնակցեն Ռուսաստանն ու Ֆինլանդիան», — Աշարի …

Читать »

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն հասցրել է դառնալ Գերմանիայի հասեցին թուրքական իշխանության կողմից հնչեցված սուր հայտարարությունների և սպառնալիքների առիթ: Բանաձևը կդրվի քվեարկության, և բուռն քննարկումներ կծավալվեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, բայց, վերջնական հաշվով, այն չի ընդունվի, ասում է ՌԻՍԻ-ի …

Читать »

Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Մայսիսի 23-ին Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի միջուկային սպառնալիքի մասին: «Ներկա դրությամբ տարածաշրջանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Հայաստանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքական գործիչները ապրիլին հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք, «կեղտոտ ռումբ»: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան», — նշել …

Читать »

Փորձագետ. Ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի չափից ավելի ակտիվությունը ԼՂ հարցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ հույսեր ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հունիսին նախատեսված հնարավոր հանդիպումը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Այս մասին ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողովին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակագր և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Ղարաբաղյան հակամարտության հնարավոր ամբողջական կարգավորման մասին զրույցները ԱՄՆ-ի դատարկ հռետորաբանության արդյունքն են, ասում է …

Читать »

Կոնստանտին Զատուլին. «Վիենայից հետո Ալիևը ստիպված կլինի ինքն իրեն պատժել»

Մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումների արդյունքներով կազմակերպվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Երեք ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան …

Читать »