Tuesday , August 9 2022
amru
Home / Լրահոս / Գնահատե՛ք Հայաստանի ադրենալինը մինչ Քրիստոսի արձանի կառուցումը

Գնահատե՛ք Հայաստանի ադրենալինը մինչ Քրիստոսի արձանի կառուցումը

Անկախ հիմնավոր ու անհիմն բացատրություններից, Քրիստոսի արձանի տեղադրումը հայկական բարձունքին պետք է համազգային ոգևորություն բերեր, բայց՝ չբերեց։ Սա ավելի ցավոտ հարց չէ, քան արձանի չափերն ու Հատիսի ընտրությունը։ Ինչ է նշանակում կառույցը եկեղեցական չէ, ուրեմն ոգեշնչումն էլ քրիստոնեական չէ, բայց կանգնեցվում է Քրիստոսի արձանը՝ իբր աշխարհում ամենամեծը հպարտանքով։ Չի համոզում նաև մեծ արձանով օտարին գայթակղելու առևտրային մղումը։ Հայաստանի հնավայրերն ու հուշարձանային պատմությունը ծայրից ծայր գայթակղություն է, քաղաքակրթական իսկական ադրենալին, եթե կա գնահատողը նորը ստեղծելուց առաջ։ Այդպիսին է նաև Հատիս լեռը, բայց այն նվաճելուց առաջ նախ խնամեք Հայաստանը, ամեն քար ու եկեղեցի, ամեն ակունք ու սար, երկինք ձգտելուց առաջ երկիր Հայաստանը հասկանալ, Հիսուս Քրիստոսին հայկական ներսում ամրացնել, Հատիս բարձրացներուց առաջ, իսկ եթե աթեիստ եք՝ դիրքեր ամրացրեք, կամ էլ հոդաբաշխ բացատրեք առևտրային նպատակը հավատքի կոթողին կպցնելու ձգտումը՝ աստծո գործերին խառնվելու աղետալի ռիսկով։ Իսկ եթե արդեն որոշվել է կառուցել Քրիստոսի առևտրային հրապարակը հրաբխային անցյալի ու անձի պաշտամունքի վրա, ճիշտ կլինի առաջին քրիստոնյա պետությունը հեռու մնա ու չդառնա մասնակից այդ հոգևոր կեղծիքին․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …