Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Թուրքիան Արցախում հայկական բանակի դեմ միայն բայրաքթարներով չէ, որ կռվել է․ փորձագետ Տեսանյութ

Թուրքիան Արցախում հայկական բանակի դեմ միայն բայրաքթարներով չէ, որ կռվել է․ փորձագետ Տեսանյութ

Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Մհեր Հակոբյանը խոսել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արդյունավետության մասին։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մհեր Հակոբյանը հայտարարել է, որ «Բայրաքթարը» չի եղել արցախյան 44-օրյա պատերազմի «գլխավոր հերոսը»:

Նրա խոսքով՝ Արցախում թուրքական անօդաչու թռչող սարքերը հաջողությունների են հասել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը 4-6 թուրքական F-16 կործանիչների շնորհիվ առավելություն է ունեցել օդային տարածքում։

«Որպեսզի բայրաքթարի նման զենքն արդյունավետ օգտագործվի օդում, պետք է օդային գերակայություն ունենալ, իսկ դրան կարելի է հասնել բազմաֆունկցիոնալ կործանիչների շնորհիվ։ Օդում գտնվող կործանիչն օգնում է անօդաչու թռչող սարքերին, փոխանցում է տեղեկատվություն, իսկ անօդաչու թռչող սարքերն իրենց հերթին հարվածում են հակաօդային պաշտպանության սարքավորումներին: Մենք հայտնվեցինք այս դասական սխեմայի տակ», – ասել է փորձագետը:

Մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար»-ի կիրառման թույլ արդյունավետությունը՝ Հակոբյանը նշել է, որ Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում, ի թիվս այլ բաների, ունի նաև օդային առավելություն կործանիչների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։

«Երբ օդում ռուսական կործանիչներն են, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը՝ նույն «Բայրաքթարները», դառնում են խոցելի, էլ չեմ խոսում այն մասին, որ անօդաչուներին հակազդող ռուսական տեխնիկան ավելի լավն է, քան հայկական կողմինն էր»,- ասել է փորձագետը։

Մհեր Հակոբյանը նշել է, որ Հայաստանին օդային գերակայության հայեցակարգին համապատասխանող բանակ է պետք։ Նա հավելել է, որ նմանատիպ բանակ ունենալու համար անհրաժեշտ է Հայաստանում կենտրոնացնել աշխարհի ամենահարուստ հայերի կապիտալը, իսկ դրա համար անհրաժեշտ է լուրջ ու հեղինակավոր կառավարություն, որը կտա օրինական ու հիմնավոր երաշխիքներ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռուս ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը մեկնաբանել էր՝ ինչպես թուրքական բայրաքթարները կարողացան 44-օրյա պատերազմում հայկական կողմին մեծ կորուստներ պատճառել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …