Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արցախցի պատգամավոր․ ռուս խաղաղապահները հասկացրել են Բաքվին` այստեղ վերջ Տեսանյութ

Արցախցի պատգամավոր․ ռուս խաղաղապահները հասկացրել են Բաքվին` այստեղ վերջ Տեսանյութ

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը մեկնաբանել է Արցախի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինված ուժերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու շուրջ բանակցությունների ընթացքը։

Հարությունյանը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, Ադրբեջանը օգտվել է այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունն այլ տեղում էր կենտրոնացած։ Սակայն խաղաղապահները կասեցրել են ադրբեջանական ստորաբաժանումների հետագա առաջխաղացումը։

«Կարծում եմ՝ նրանք փորձ արեցին, բայց Ռուսաստանը նրանց հասկացրեց, որ պատրաստ է ամեն գնով կասեցնել այդ առաջխաղացումը։ Եթե սա չլիներ, Բաքուն իրեն ավելի մեծ լկտիություն թույլ կտար»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ծրագրերը վերաբերում էին ոչ միայն Քարագլխի բարձունքին ու Փարուխ գյուղին, այլև այս հատվածի ամբողջ շփման գծին, որը մոտ է Աղդամին, որտեղ շինարարություն է ընթանում։

Արամ Հարությունյանը նշել է, որ սկզբում՝ Փարուխի միջադեպից հետո, արցախցիները մտահոգված էին իրենց անվտանգությամբ, բայց հետո ամեն ինչ վերադարձավ իր բնականոն հունին, իսկ հիմա արդեն կա վստահություն սեփական ուժերի ու խաղաղապահների նկատմամբ։

Հարությունյանը հիշեցրել է, որ Արցախի իշխանությունները դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը խաղաղապահ զորակազմի թիվը մեծացնելու խնդրանքով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջարկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Թբիլիսիով փոխարինելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …