Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ալիևին հրավիրեք Հայաստան՝ Նոբելյան մրցանակը անվճար տեսնելու

Ալիևին հրավիրեք Հայաստան՝ Նոբելյան մրցանակը անվճար տեսնելու

Ամիս ու կես պայքարից հետո, խորհրդարանական ընդդիմությունը ազատեց ֆրանսիայի հրապարակը, և դա, իսկապես, անհնար է չդիտել որպես կապիտուլյացիայի ներկայացում, այո, այն նույն ականջ ծակող բղավոցի ուղեկցությամբ, որը գրավել էր ոչ միայն Երևանի, այլև Բաքվի լրահոսը, և որն այդպես էլ չդարձավ իշխանությունն առանց քվեի վերցնելու միջոց, ի դեպ, պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ։ Իհարկե, ընդդիմությունը վաստակել է այն հալածանքը, որը ստանում է հիմա բումերանգի օրենքով, բայց ընդդիմությանը հալածելը ոչինչ է, եթե չկա դաս-հետևությունը, թե երբ է ի վերջո Հայաստանը դուրս գալու ռուսական ռուլետկայի դաժանությամբ երկիրը մաշող փակ շրջանից, որի ելումուտը՝ այս էլ երեք տասնամյակ տնօրինում են նույն մարդիկ։ Լավ, ընդունենք նրանք պաշտպանվում են վերահաս քաղաքական դեֆոլտից, իսկ ինչն էին պաշտպանում այս ընթացքում Երևանի բրենդային այգիներում ու արձաններին միզողները՝ առանց թուրքի Հայաստան պահանջող անմեղսունակները, որից, ինչպես պարզվեց, ամենաշատը հրճվում էին Բաքվում ու Անկարայում։ Եթե այդպես է, փոխանցեք Բաքվին իրական հրճվանք բերող ու հայկական էթնոսին ավելի բնորոշ նորություն, ըստ որի հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը մրցանակը նվիրել է Երևանի պատմության թանգարանին, որի մուտքն ազատ է նոբելյան բարձունքը գիտակցող աշխարհի բոլոր քաղաքացիների համար, անգամ 2800-ամյա Երևանի պատմության թիվ մեկ կեղծողի՝ Ալիևի համար․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …