Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանել է հայկական դրամի արժևորման տենդենցը և դրա դրական ու բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։
Տնտեսագետն ասել է, որ որ դրամի արժևորման պայմաններում շուկան ինքը կարգավորվում է, ստեղծում է լոկալ համամասնություններ, ինչի արդյունքում մակրոմակարդակի վրա արդեն առաջացել է 9 տոկոսանոց գնաճ, իսկ պարենային շուկայում, ըստ Մարգարյանի, գնաճը կրկնակի է՝ 15-20 տոկոս։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում տնտեսագետն ասել է, որ այս իրավիճակի պատասխանատուն ոչ միայն Կենտրոնական բանկն է, այլև երկրի կառավարությունը, որը համապատասխան քաղաքականություն չի իրականացնում կանխելու գնաճը։
«Այն, որ սա Հայաստանում սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծել, անզեն աչքով էլ տեսանելի է։ Ի՞նչ խնդիր է դա․ մարդկանց իրական եկամուտների կատաստրոֆիկ արժեզրկման պրոցես է ընթանում։ Կառուցվածքային քաղաքականություն, որպես այդպիսին չի իրականացվում։ Սա կառվարության խնդիրն է», – հայտարարել է տնտեսագետը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ինչ-որ առումով գնաճը ձեռնտու է կառավարությանը, որովհետև բարձր գները ավելի մեծ հարկային մուտքեր են ապահովում։
Տնտեսագետը նաև հիշեցրել է, որ աճել է Հայաստանի արտաքին պարտքը, իսկ այդ պարտքը նույնպես պետք է սպասարկել։
Այդ առումով դրամի արժևորումը Մարգարյանը լավ երևույթ է համարում, սակայն պնդում է, որ կառավարության կողմից արտաքին պարտքի սպասարկման ուղղությամբ քայլեր չի տեսնում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Նարեկ Կարապետյանը աասել էր, որ եթե Հայաստանի տնտեսության ու բիզնեսի պատասխանատուները տեղում նստեն ու սպասեն, ապա չեն կարողանա օգտագորել երկրի առջև բացվող նոր հնարավորությունները, որոնք առաջացել են ուկրաինական դեպքերի արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։