Tuesday , June 28 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Օտարերկրացի դիվանագետը տեղափոխվել է Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկրում ապրելու համար Տեսանյութ

Օտարերկրացի դիվանագետը տեղափոխվել է Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկրում ապրելու համար Տեսանյութ

Քրիստոնեական բլոգեր, Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը կարծում է, որ քրիստոնեությունն առաջինն ընդունելու շնորհիվ Հայաստանը մտել է պատմության մեջ:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հարեյանն ասել է, որ առաջին քրիստոնյա պետության կարգավիճակը շարունակում է հանրահռչակել Հայաստանը։

Երևանի ճանապարհին՝ ինքնաթիռում, նա հանդիպել է առաջադեմ երկրի բարձրաստիճան դիվանագետի, որը որոշել է տեղափոխվել Հայաստան։

«Նա իր ընտանիքի հետ էր և ինձ ասաց, որ տարբեր երկրներից ընտրել է Հայաստանը, քանի որ ցանկանում է, որ իր երեխաները մեծանան քրիստոնեական երկրում։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ առաջին քրիստոնյա պետություն լինելը մեծ պատասխանատվություն է»,- ասել է նա։

Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագն ընդգծել է, որ դարեր շարունակ աշխարհի երեսից անհետացել են կայսրություններն ու հզոր պետությունները, սակայն Հայաստանը դեռ կա և ավելի քան 650 տարի անց կրկին պետականություն է ձեռք բերել քրիստոնեական հավատքի շնորհիվ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում ցուցադրվել է Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանի վերջնական էսքիզը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել է հայկական կողմի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը բարձրացնելու նպատակահարմարությունը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում …