Sunday , September 15 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայկական հարցը կրկին օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ Տեսանյութ

Հայկական հարցը կրկին օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը խոսել է Թուրքիայի անվտանգության 14-րդ համաժողովին մասնակցելու մասին, որին իրեն հրավիրել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Քոչինյանը նշել է, որ համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, ինչպես նաև կլիմայական անվտանգության հարցեր։

«Ես կլիմայի անվտանգության հանձնաժողովում էի: Հանդիպման ժամանակ ես բարձրացրել եմ սահմանային ջրերի օգտագործման հարցը, այս թեման ամենահայտնիներից էր, քանի որ Թուրքիային սահմանակից բոլոր երկրներն ունեն այդ խնդիրը։ Ես նշել եմ, որ Հայաստանին և Թուրքիային միջնորդ է պետք այս հարցը լուծելու համար»,- ասել է նա։

Քաղաքագետն ասել է, որ Հայկական հարցը նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, նախապայմանը Արցախի հարցն է։ Սակայն, նրա կարծիքով՝ Թուրքիան հարաբերությունները կարգավորելու նախապայմաններ չունի, քանի որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։

Ըստ Քոչինյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացը ձգձգվում է Թուրքիայում սպասվելիք ընտրությունների պատճառով, քանի որ Էրդողանը չի կարողանա հավաքել ազգայնականների, այդ թվում՝ արմատական «Գորշ գայլեր» կազմակերպության կողմնակիցների ձայների մեծամասնությունը, եթե գնա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհով:

Նրա խոսքով՝ սխալ է նաև խոսել Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների հարյուր տոկոսանոց սինխրոնիզացիայի մասին, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ամբողջությամբ չէ, որ կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։

Քաղաքագետը մեկնաբանել է նաև Եվրախորհրդարանի կոչը Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Քոչինյանի խոսքով՝ Եվրոպան այժմ օգտագործում է հայկական հարցը՝ հակառուսական պատժամիջոցներին չմիացող Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Նա հավելել է՝ պատմության մեջ առաջին դեպքը չէ, որ Հայկական հարցն օգտագործվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …