Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններում առկա որոշ տարաձայնությունների։ Նա դրանցից առանձնացրել է , մասնավորապես, Վրաստանի տարածքով հայկական բեռնափոխադրումների պարբերաբար առաջացող խափանումները։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում վրացագետը չի բացառել, որ Հայաստանի նախագահի Վրաստան կատարած առաջին այցելությունը միտված է եղել նաև նրան, որ ամառվա ակտիվ շրջանում որոշակի երաշխքներ ստանա, որ հայկական գյուղմթերքը առանց խափանումների կտարանցվի։
«Իհարկե, Լարսի պարագայում կան ինչպես քաղաքական, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ, դրանք եղանակային ինչ-ինչ պայմաններն են, բայց լարսի դեպքում Վրաստանը արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Լարս հասնելու համար կառուցվում է Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը։ 2024 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել ճանապարհի կառուցումը»,-ասել է Մելիքսեթյանը։
Նա ասել է, որ այդ ճանապարհի կառուցումով առաջին հերթին շահագրգիռ է հենց Վրաստանը, քանի որ չի ուզում կորցնել իր դերը որպես տարածաշրջանային տարանցիկ երկրի։
Մելիքսեթյանը շեշտել է, որ Վրաստանը առաջին հերթին չի ցանկանում կորցնել հենց Հայաստանը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը մեկնաբանել էր անցակետում տիրող իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։