Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Եթե Հայաստանում նստեն ու սպասեն, չեն կարողանա օգտվել նոր հնարավորություններից․ փորձագետ Տեսանյութ

Եթե Հայաստանում նստեն ու սպասեն, չեն կարողանա օգտվել նոր հնարավորություններից․ փորձագետ Տեսանյութ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է Ոկրաինական դեպքերով պայմանավորված համաշխարհային զարգացումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում փորձագետն ասել է, որ այդ զարգացումները կարող են որոշակի սպառնալիք ներկայացնել Հայաստանի պարենային անվտանգության հարցում։ Սակայն նա նշել է, որ կոնկրետ ցորենի մատակարարման հարցում այդ ռիսկը ավելի զսպված է, քանի որ Հայաստանը հացահատին ստանում է Ռուսաստանից։

Փորձագետը կարևորել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ի պատասխան իր դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների, սահմանափակել է արտահանումը մի շարք երկրներ, սակայն արտոնություններ է սահմանել ԵԱՏՄ երկրների, այդ թվում և Հայաստանի համար։

«Ռուսաստանի շուկայում կառուցվածքային լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում։ Արևմտյան տարբեր երկրների արտադրողներ դուրս են գալիս այդ շուկայից, և բավականին մեծ վակուում է առաջանում։ Եվ այն երկրները, որոնք պահում են իրենց կապերը Ռուսաստանի հետ, կարող են այդ գործընթացում բավականին դրական դիրքավորվել և դրանից օգուտներ ստանալ»,-ասել է փորձագետը։

Կարապետյանը սակայն ընդգծել է, որ տեղի ունեցող փոփոխություններից օգուտ ստանալու համար տվյալ երկրի, մասնավորապես Հայաստանի տնտեսությունը պետք է լինի մրցունակ, ունենա ճկունություն, որպեսզի արագ հարմարվի փոփոխություններին։ Բացի այդ անհրաժեշտ են ներդրումներ։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի տնտեսության պատասխանատուներն ու տնտեսվարողները նստեն տեղում և սպասեն, չեն կարողանա օգտվել իրենց առջև բացվող նոր հնարավորություններից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Հայկ Բեժանյանն ասել էր, որ Հայաստանը պետք է հսկայական աշխատանք կատարի, որ զբաղեցնի ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների դուրս գալու արդյունքում ազատված տեղը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …