Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հետևելով չինական սկզբունքին՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ուժերը․քաղաքագետ Տեսանյութ

Հետևելով չինական սկզբունքին՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ուժերը․քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը մեկնաբանել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում նա նշել է, որ անհնազանդության ակցիաները կարևոր են ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության համար։

«Երկու կողմերն էլ կարողացան գնահատել հասարակության քաղաքական տրամադրությունները։ Իշխանությունը բիրտ ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ։ Իսկ ընդդիմությունը հասկացավ, որ քաղաքական կապիտալը բաղկացած է ոչ միայն հակառակորդի սխալներից, այլև սեփական ճիշտ քայլերից»,- ասել է Սիմոնյանը։

Ըստ քաղաքագետի՝ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ներկայացնի իր տեսակետը և իր մանդատի շրջանակներում դեմ լինի բոլոր այն ծրագրերին, որոնք հակապետական է համարում։

Սիմոնյանը հայտարարել է նաև, որ Արցախը հանդիսանում է ամբողջ Հայաստանի անվտանգության հիմնաքարը։

Քաղաքագետը կարծում է, որ իշխանությունը փորձում է անվտանգության համակարգ ստեղծել առանց Արցախի՝ փորձելով արցախյան հիմնախնդիրը տեղափոխել երրորդ կողմ։

«Պարզ է, որ հիմա դժվար է, և մենք բոլորս հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք։ Այնուամենայնիվ, չինական փիլիսոփայությունն ասում է, որ եթե ծառի ճյուղից ծանր բեռ կախես, այն կկոտրվի, բայց եթե ձյունը փաթիլ-փաթիլ իջնի ճյուղին,այն կճկվի,բայց չի կոտրվի։ Նույն կերպ՝ կաթիլ առ կաթիլ, պետք է մեծացնենք մեր ներուժը»,- ասել է նա։

Քաղաքագետը հավելել է, որ այս առումով ընդդիմության պահանջներն արդարացված են, և Հայաստանի իշխանությունները պետք է վերջապես հստակ դիրքորոշում ու մարտավարություն ներկայացնեն արցախյան հարցում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի ընդդիմությունը մայիսի 25-ին անհնազանդության ակցիաների շրջանակում արգելափակել է նախագահական նստավայրի շենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …